Վինսենթ Վան Գոգ

1866թ., 13-ամյա Վան Գոգը
(1853թ. մարտի 30- 1890թ. հուլիս 29)

Պոեզիան մեզ շրջապատում է ամենուր, ավաղ, նրան թղթին հանձնելը  նույնքան հեշտ չի, որքան նայելը: Նկարչությունը պոեզիա է, որն ավելի հաճախ տեսնում են, քան թե զգում: Պոեզիան նկարչություն է, որն ավելի շատ զգում են, քան տեսնում: Ես երազում եմ նկարչության մասին և ապա նկարում եմ իմ երազը: Լավ նկարը համարժեքն է բարի գործի: Ես սիրտս ու հոգիս եմ դնում աշխատանքի մեջ, իսկ ընթացքում կորցնում եմ խելքս: Ձկնորսները գիտեն, որ ծովը վտանգավոր է, փոթորիկը` սարսափելի, բայց նրանք երբեք այս վտանգները բավարար պատճառ չեն համարել ափին մնալու համար: Չկա ոչ մի կապույտ առանց դեղինի ու նարնջագույնի:

Ես միշտ կարծել եմ, որ Աստծուն ճանաչելու լավագույն տարբերակը շատ բան սիրելն է: Սերը միշտ դժվարություններ է բերում, բայց դրական կողմ էլ ունի. շատ էներգիա է տալիս: Երբ ես սարսափելի կարիք եմ ունենում, ասեմ այդ բառը, կրոնի, գնում եմ ու աստղեր նկարում: Հաճախ մտածում եմ, որ
գիշերն ավելի կենդանի է ու գունագեղ, քան ցերեկը:

Եթե ներսիդ ձայնն ասում է. <<Դու նկարիչ չես>>, ապա ինչ էլ որ լինի, նկարի'ր: ...ու ձայնը կլռի:

անգլերենից թարգմ. հասմիկ սիմոնյանը
2012թ.


արվեստի ուժը. Վան Գոգ. BBC-ի տեսաֆիլմը




No comments:

Post a Comment