Ժան-Լյուկ Գոդար

(ծնվ. 1930թ., Ֆրանսիա)
Գոդարն ու կինը` Աննա Կարինան, Բեռլին, 1961թ.
Ես կարծում եմ, որ կինոն ցույց է տալիս միայն սիրային պատմություններ: Պատերազմական ֆիլմերում խոսքը գնում է զենքի հանդեպ պատանիների սիրո մասին: Գանգստերականներում՝ կողոպուտի հանդեպ..., իսկ «Նոր ալիքը» սեր բերեց կինոյի հանդեպ: Տրյուֆոն, Ռիվետը, ինքս և էլի երկու-երեք հոգի սիրեցինք կինոն, նախքան կսիրեինք կանանց, փող ու պատերազմ, նախքան էլի ինչ-որ բան կսիրեինք: Ինչ վերաբերում է ինձ, ազնվորեն ասում եմ, որ կյանքն ինձ համար բացահայտեցի կինոյի շնորհիվ: Առանց սիրո ֆիլմեր չեն լինում:



Երբ մենք խոսում ենք, ես խոսում եմ իմ մասին, դու խոսում ես քո մասին, ե՞րբ ենք մենք սկսելու խոսել իրար մասին:



Կինոն ճշմարտություն է՝ վայրկյանում 24 անգամ:



Կինոն մարդկանց հետ շփվելու պահանջ է, այն մարդկանց հետ, որոնց չես տեսնում: Կինոն սոսկ հաղորդակցման միջոց է: Ժապավենի կտորը, տեսաֆիլմը կամ էլեկտրական ալիքը մարդկային էության մասնիկն են՝ որոշակի ձևի մեջ:



- Ո՞րն է Ձեր կյանքի գլխավոր սկզբունքը:

- Դառնալ անմահ և ապա մեռնել:

Ես կարծում եմ, որ մերժված եմ և ատելի, քանի որ հանդգնում եմ կինոյում անել այն, ինչ կյանքում չեն համարձակվում և, դրա հետ մեկտեղ, վախ չեմ զգում:


Ֆիլմ նկարելու համար քեզ ընդամենը պետք է ատրճանակ ու աղջիկ:



Ես մի ամբողջ հավերժություն անփոփոխ եմ պահում իմ կինոպլանը, որ ոչինչ չկատարվի մինչև այն աստիճան, երբ արդեն պետք է փոխել:



Ես ուզում եմ ֆիլմ նկարել պատի մասին: Նայում ես պատին և աստիճանաբար շատ բան ես սկսում տեսնել:



Երբեմն դասակարգային պայքարը մի պատկերի կռիվն է մյուսի հետ կամ մի հնչյունի և մեկ այլ հնչյունի պայքար: Ֆիլմում այդ պայքարը պատկերի ու ձայնի և ձայնի ու պատկերի պայքարն է: Ֆիլմը ձայն է, որը դիմադրում է մեկ այլ ձայնի: Հեղափոխական ձայնը դիմադրում է իմպերիալիստականին:



Պոեզիան խաղ է, որ կոչվում է «պարտվողին՝ ամեն ինչ»:



Սկզբում հունական քաղաքակրթյությունն էր: Հետո եկավ վերածնունդը: Այժմ թևակոխում ենք հետույքի դարաշրջան:



Երկիրը տխուր տեղ չի, ուղղակի մի քիչ մեծ է:




տեսնել այլ հրապարակումներ Ժան-Լյուկ Գոդարից 



No comments:

Post a Comment