Ջիմի Հենդրիքս | Jimi Hendrix


(1942-1970թթ., ԱՄՆ)





Գնամ կղզի ու լուռ լսեմ, թե ինչպես է աճում մորուքս:

Եթե դրությունը լարված ու ծանր է, կոչեք ինձ հելիում՝ մարդու իմացած ամենաթեթև գազը:

Գնա ու գժվի: Գժվելը դրախտային բան է:

Ես վառեցի իմ կիթառը զոհաբերելու պես: Մենք միշտ զոհաբերում ենք նրանց, ում սիրում ենք: Ես սիրում եմ իմ կիթառը:

Կյանքն ավելի արագ է, քան աչքի թարթելը:

Մոռացեք՝ ինչ եք խոսում մարդիկ, երբ պիտի մեռնեք կամ երբ պիտի սիրեք: Ուղղակի մոռացեք:

Հենց իշխանության հանդեպ սերը փոխվի սիրո իշխանության, աշխարհը կխաղաղվի:

Ես այնպիսի մարդ եմ, որ երբ իմ մեռնելու ժամանակը գա, ես կգնամ ու կմեռնեմ, ուստի հիմա, երբ ուզում եմ ապրել, թողեք, որ ապրեմ:

Հեշտ է բլյուզ նվագելը, դժվար է այն զգալը:

Ես փորձում եմ զարթնել ամեն առավոտ:

Ես ազատ եմ, որովհետև ես միշտ վազում եմ:

Անխոհեմ մի վարվեք մարդկանց սրտերի հետ, և թույլ մի տվեք, երբ անխոհեմ են վարվում ձեր սրտի հետ:

Երբ մեռնեմ, ուղղակի լսեք իմ ձայնագրությունները:

Կուզենայի, որ իմ մահվանից հետո մարդիկ նվագեին իմ երաժշտությունը, լինեին վայրի, ազատ արձակեին իրենց ներսի հրեշին ու անեին սրտների ուզածը:

Պետք է երազելու բան տաս մարդկանց:

անգլերենից թարգմ.՝ հս

No comments:

Post a Comment