Գևորգ Գրիգորյան

(Ծնվ. 1991թ.)
լուսանկարը՝ Էլիզա Մալխասյանի

·
Մեր սերունդը պիտի շորերը հանի
որովհետև մարմնի տակից ա հագել

·
բանաստեղծություն հետ
բանաստեղծություն առաջ

տղան խելագար ա
աստիճանները խելագար են

·
մի ուրիշ քաղաքում ես մեռա
հանուն հոմանիշի
գետնի վրայի իմ եզրագիծը
մի ուրիշ քաղաք գնաց
ձյունոտ ոտքերով
(ոնց ա սևը քեզ սազում)

·
նվիրվում ա Ս. Նարեկին

1.
էն որ հեշտ ես գալիս:
ձեր տնից մեր տուն քո մարդաչափ ա
ուր գնում էինք քո մարդաչափ էր:

2.
էն որ գնում ես
կոշիկներս մեր սրտերով եմ կապում

·
ը
ս
ե
ն
ց
ե
մ
գրում
որովհետև տեսել եմ
ոնց են դրանք աճում քո
մեջ
դու դրանք դուրս մի թող
տեսել եմ ոնց
են թռչունները տանում դրանք

երբ անցումից
շրջվեցի
մեկն օրացույցներ
էր վաճառում վանդակներում

·
ձեռքը շարժվեց շորի տակ
դուռը բացվեց
կամ դուռը փակվեց
շորը ճամպրուկի մեջ էր

բանալին շարժվեց
երկու մենության միջով

·
ո՞վ ա դռան հետևը սիրելիս
չէ, մի ասա
ո՞վ էր նոր երգում սիրելիս
չէ, մի ասա չի կարելի
մենք դուրս կգանք այցելելու բոլոր երգողներին
բոլոր դռներին որոնք այդքան սպասում են հպմանը
էտ նրա համար ա որ ապակի դառնանք
ամեն տեղ
մատի տեղերը թող երևան մեր վրա
մենք գիտենք խի ենք ծնվել
խոտի պես գիտենք էտ:
մեր քայլելուց մեր այդքանը
մեր տևումը հոսելուց հին
մեր ներքևը որքան հեռու
ասես կոշկակարի երազանքը
մենակ իրանք են երգում
գնանք իրանց մոտ
կլսենք հարվածը խոտի
բերաններս բաց
բերաններս օդից
բերաններս թռչնից

·
էն ամենանայող մենակյացի մոտ գնանք
բայց գիտեմ էլի ծաղիկները թողնելու ենք դռան մոտ
ու փախնենք
ինչի են միշտ պատանիները նավ սարքում
որ գնան ու տեսնեն
որ ծառերը ձկից են
տերևները ջրից
ու ձկնորսը - թելից երազ
քանի դեռ թափառումը կա
մոխրագույն մազերը կան
արի փչենք մենակյացի պատուհանին

·
մեկը վերցնում ա պատմությունը
մի ուրիշից ու շարունակում ա
հիշողությունը բաժակից բաժակ ա անցնում
ամենակարևոր արագությամբ
ամենակարևորն է
դուրս արի ու արի
կանաչից կանաչ
ընկնելուց մինչև ներքև
ամենակարևոր արագությամբ

երկրորդ անգամ
սիրահարվեց
հաշվի առնելով
որ հովազի վրա լիքը կլոր կղզիներ են

·
տեսա հպումը
օրը որ նետվեց կամրջից

·
լույսի ծանրությունը
պոկված
սարի եզրին հպվելով
հիշում ա մարմինը
մի մասը բարձրացրած վերև
ոչինչ չասելու
ի նպաստ ցավի

some

մի թեքության գարուն ա
որ ծերունուց ա փախել
արդեն կարաս շորերը դրսում փռես
հետո գնաս բարձիդ տակ հասնես
էտ ընթացքում տելեվիզրով
կինոն կվերջանա - Happy End
երեխեքը կգան դասից
հետո վերարկուն կգա
կոշիկները կհանի
հետո վերարկուն ինքն իրեն կկախի պահարանում
կնայես դռանը
բայց կուզեիր նայել տոնածառի
տոն ա - երբ - ծառը մեջդ ա մտնում
տարին մի քանի օր
էսքանից հետո ուզում ես լույսերն անջատել
այսօր ամբողջ գիշեր լույս ես տալու
ու էս գիշեր մի աստղ ա լինելու
գլխիդ աստղը

·
9 հարկանի շենք
5 հարկանի շենք
16 հարկանի շենք
13 հարկանի շենք
14 հարկանի շենք
ծնողները
ծնողներ են մնում

·
այստեղ Վան Գոգը հայրս էր
ինքը քսան տարեկան էր
ու ես էլ էի քսան

զուգահեռ սպասումից
ու զուգահեռ հեռացումից
մեկ-մեկ նստում էի
որ կոտրեմ միջիս ծովը
փոքր ու դեղին
որ երկար նայելուց մեծանում էր
ընդամենը մի քանի ժամում

թռչունից լեզուս
ժամանակը փաթաթում էր
հանդիպման տեղի հետ
ու մենք ձգվում էինք
հորից տղա
իրար ձեռք բռնած

·
հայրս խելագար ա
մայրս թել ա
ես կարում եմ աչքերս
ու դուրս գալիս
երազ տեսնելու



No comments:

Post a Comment