կենսագրություն

Հասմիկ Սիմոնյան

1987թ.
 ծնվել է քաղաք Երևանում:
1993-2003թթ. սովորել է Մ. Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցում:
2003-2008թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում:
2008-2009թթ. Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում:

Տպագրել է 
2005թ. «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն, որ ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի:
2010թ. «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների ժողովածուն:

Տպագրվել է 
«Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ թերթերում ու ամսագրերում, այդ թվում ինտերնետային կայքերում` inknagir.orggranish.orggranish.orghetq.amնարցիս , հետքգրական կամուրջգիշեր.ruhayart.net,  litopedia.org

Արժանացել է`
2003թ. «Սոնա Վան» խրախուսական մրցանակի
2004թ. Սոնա Վանի հայտարարած «Ժամանակ» մրցանակաբաշխության առաջին մրցանակի
2005թ.«Փոքրիկ իշխան» մրցանակի
2006թ. «Ապագան մերն է» փառատոնում բանաստեղծությունների մրցույթում հատուկ մրցանակի
2006թՀամազգային հայ կրթական և մշակութային միության կողմից «Հակոբ Կարապենց» կրթաթոշակի
2007թ. Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակի 
2006թ.հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի «գրականություն» բնագավառում
2008թ. Գրեթերթի մրցանակի «Հրապարակախոսություն և ակնարկ» անվանակարգում
2010թ. Գրեթերթի մրցանակի «Պոեզիա» անվանակարգում
2015թ. Գրեթերթի մրցանակի «Լավագույն էսսե» անվանակարգում
2018թ. Գրանիշի մրցանակի «Լավագույն պոեզիա», «Ամենաընթերցված պոեզիա» անվանակարգերում
2018թ. երկրորդ մրցանակի Գրքի երևանյան երկրորդ փառատոնի «Պոեզիա» անվանակարգում 

2007թ.-ից ՀԳՄ անդամ է:

Մասնակցել է 
2005թ. սկսած Ծաղկաձորում անցկացվող երիտասարդ գրողների ամենամյա խորհրդաժողովներին, Արցախում անցկացված մի շարք գրական միջոցառումների` արվեստի Մուրացանյան օրեր, գրական խորհրդաժողովներ, Ջավախքում` Տերյանական օրերի,
2011թ. մայիս -  Ֆրանսիայում պոետների 11-րդ բիենալին,
2011թ. հոկտեմբեր 13-17 - ՌԴ-ում ԱՊՀ երկրների երիտասարդ գրողների միջազգային առաջին խորհրդաժողովին,
2011թ. նոյեմբերի 9-12 - Վրաստանում գրողների եռակողմ(Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հանդիպմանը,
2011թ. դեկտեմբերի 10-19 Մոսկվայում միջազգային ֆորումին. '' МОЛОДЕЖЬ СНГ - будущее общественной дипломатии!'',
2012թ. մայիսի 24-26 Ծաղկաձորում երիտասարդ գրողների 10-րդ համաժողովին,
2012թ. հունիսի 10-15 Անգլիայում հարավկովկասյան կոնֆերանսին:
2012թ. հոկտեմբերի 10-15 Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին:
2013թ. հոկտեմբերի 11-20 պոեզիա միջազգային փառառոնին Անգլիայում:
2014թ. սեպտեմբերին գրողների և հրատարակիչների միջազգային փառատոնին Վրաստանում: 
2015թ. սեպտեմբերին «Գրական տապան» միջազգային փառատոնին Հայաստանում:
2019թ. փետրվարին Ասիայի պոետների բիենալեին Հնդկաստանում

թարգմանվել է
ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, վրացերեն, թուրքերեն, սերբերեն, հինդի: